From the recording Aida Arami - Inch El Vor Lini

Music & Lyrics / Aida Arami
Arrangement / Recording / Mix&Master: Nick Egibyan

Lyrics

«Ինչ էլ, որ լինի ․․․»

4 պատի մեջ կորած աղջիկ
Ունի հարցեր, որ չի տալիս
Նա վախ չունի, նա չի փախչի
Ո՞ւր էլ լինի, Ի՞նչ էլ լինի կպայքարի

Նա սուր բառերի ցավին ծանոթ է
Նա մթի գույնին վաղուց սովոր է
Ապակյա վանդակում ապրող է

Նա խորհուրդների ձայնից փախչող է
Նա կապանքների ուժը քանդող է
Առանց հետք ճանապարհ գտնող է

Կրկ․
Սովորել ապրել
Երբ հոգիդ պատրաստ է մարել
Սովորել քայլել
Երբ ոտքերդ բամբակ են դարձել


4 պատի մեջ կանգնած աղջիկ
Նա հանձնվել էլ չգիտի
Նա գտավ ուժ իր մեջ ապրի
Ո՞ւր էլ լինի, Ի՞նչ էլ լինի իրեն ընտրի

Նա իր սպիերից ուղի գծող է
Նա գիտի թե ո՞վ է որոշողը
Նա հիմա ապագա ստեղծող է

Նա անկախ ցավից առաջ քայլող է
Նա փակ դռներից ելքեր ստեղծող է
Իր նոր կյանքի նոր ուղևորն է

Կրկ․
Սովորել ապրել
Երբ հոգիդ պատրաստ է մարել
Սովորել քայլել
Երբ ոտքերդ բամբակ են դարձել

Սովորել ապրել
Երբ հոգիդ պատրաստ է մարել
Սովորել քայլել
Երբ ոտքերդ բամբակ են դարձել